Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

 

 

 

Հինավուրց քաղաք Էջմիածինը գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա: Այն Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոնն է, հայ ժողովրդի սրբավայրը, Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Այժմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն. Ս. Տ. Տ. Գարեգին Բ-ն է: Ըստ ավանդության, այստեղ է հայտնվել Աստծո միածին որդին, ինչից էլ առաջացել է Էջմիածին անունը:



Քաղաքը հիմնադրվել է 2-րդ դարի առաջին կեսերին (նախկին անվանումը` Վաղարշապատ) և, սկսած 163 թվականից, հռոմեացիների կողմից Արտաշատի ավերումից հետո, եղել է հին Հայաստանի նոր մայրաքաղաքը ու մի քանի դար շարունակ հայտնի քաղաքական, մշակութային, իսկ սկսած 1441 թվականից` կրոնական կենտրոն է:

Էջմիածնի Մայր տաճարի քարերը Հռոմի և Բյուզանդիայի վախճանի ժամանակակիցն են, Հայաստանում քրիստոնեության ընդունման, բազմաթիվ հայ թագավորների թագադրության պատմական կանգուն վկաները…