Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 





Իր գոյության 10 տարիների ընթացքում «Էջմիածին Կաթ»ընկերությունը որդեգրել է մի քաղաքականություն, որը առաջնորդվում է ամենամարդասիրական կոչով` «Այն ինչ ուզում եք, որ մարդիկ Ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» Մաթ. 7:12: Սա նշանակում է, որ ընկերության ցանկացած աշխատող պարտավոր է սպառողի համար անել այն, ինչ որ կցանկանար, իր համար անեին ուրիշները: Այս կարգախոսն ընկերությունը կիրառում է ցանկացած փուլում` լինի դա արտադրական գործընթաց, սպասարկում թե տնտեսական մրցակցություն:

«Էջմիածին Կաթ» ընկերությունը արտադրում է համեղ և օգտակար կաթնամթերքների յուրօրինակ փունջ` կաթ, մածուն` կովի և գոմեշի, թան, հինգ տեսակ թթվասեր, կաթնաշոռ, քամած մածուն, ինչպես նաև մրգային մուսեր` ելակի, բալի, դեղձի, ազնվամորու և մոշի համերով: Թվարկած մթերքներից յուրաքանչյուրը առանձնահատուկ է իր համի և օգտակարության ներդաշնակությամբ: Ընկերությունն առաջարկում է բնական նյութերից` փայտից և բրոնզից, պատրաստված փոքրիկ տակառներ, որոնց մեջ կարող եք տեղադրել կաթնամթերքով պոլիստիրոլե բաժակները` փաթեթավորված ՙՔամած՚ և ՙԳոմեշի՚ մածունը, թթվասերը և փափուկ պանիրը: Այս տակառիկները հիշեցնում են հնում օգտագործվող կաթի դույլերը, պատրաստված են մարդկային ձեռքերով:

Տեխնիկապես զարգացած 21-րդ դարում մարդն զգում է դեպի բնություն գնալու անհրաժեշտությունը: Նա նորից զարդարում է սեղանը կավե ամաններով: Ընկերությունն առաջարկում է ներդաշնակ կոմպրոմիս: Միանգամյա օգտագործման բաժակը հիգիենիկ է, բայց արտաքինով զիջում է կավե ամանին Փայտը, ինչպես եւ կավը, հնուց եղել են մադկային առօրյայի անբաժանելի մասը£ Օգտագործելով այս փայտե տակառիկը, մենք ծածկում ենք պլաստիկ բաժակի արտաքինը, միարժամանակ օգտվելով դրա հիգիենիկությունից Այս երկու նյութերի միացությունը տալիս է առավելություն կավե սպասքի նկատմամբ£ Փոքրիկ փայտյա տակառիկըª պատրաստված մարդու ձեռքով, կփոխանցի մարդկային ոգու ողջ ջերմությունն ու սերը£ Իսկ մետաղական դետալները, այդ թվում ոսկերչական էմալով պատած ընկերության տարբերանշանը, տալիս են նրան թագավորական տեսք:

Դուք տեղադրում եք թթվասերով կամ մածունով տարան, ապա օգտագործելուց հետո դեն նետում այն, իսկ տակառիկը մնում է մաքուր և գեղեցիկ: Կանցնեն տարիներ, բայց դուք նորից կարող եք գեղեցկացնել ձեր սեղանը սիրված տակառիկով, տեղադրելով նրա մեջ կաթնամթերք փաթեթավորված ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Ընկերության այս միտքը գրանցված է ՀՀ կառավարության գյուտերի բաժնում և տակառիկը պատենտավորված է: